Տուգանքների աղյուսակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Շաբաթ, 25 Հունիս 2011 15:27
Վարչական իրավախախտումների տեղեկատու աղյուսակ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ

Հ/հ
ՎԻՎՕ հոդվածը, մասը
Հոդվածի դիսպոզիցիան
Սանկցիան
Պաշտոնատար անձանց նկատմամբ
1-ին անգամ
2-րդ անգամ
3-րդ անգամ
1
2
3
4
5
6
7
1 Հ-123 մ-1 Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը այլ երկրի տարբերանշանով վարելը, բացառությամբ միջազգային երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների
3.000
-
-
-
2 Հ-123. մ-2 Տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների) տրանսպորտային միջոցները վարելը
3.000
-
-
-
3 Հ-123. մ-3 Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակմանկցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարելը
5.000
-
-
-
4 Հ-123, մ-4 Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարելը
5.000
-
-
-
5 Հ-123, մ-5 Մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը, ինչպես նաև դրանց փոխադրումն արգելված վայրերում այդպիսի բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները վարելը
50.000
-
-
-
6 Հ-123, մ-6 Ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը
50.000
-
-
-
7 Հ– 123.1
մ-1
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային, ներառյալ՝ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը
3.000
-
-
-
8 Հ-123.1,
մ-2
Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղաղրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը
10.000` սարքավորումները բռնագրավելով
-
-
-
9 Հ-123.1. մ-3 Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը. ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)
100.000՝ սարքավորումները բռնագրավելով
-
-
-
10 Հ-123.2.
մ-1
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը
200.000՝
սարքավորումները բռնագրավելով
-
-
-
11 Հ-123.3 Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոսաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցները վարելը
5.000
-
-
-
12 Հ– 123.4 մ-1 Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը
20.000
-
-
-
13 Հ– 123.4 մ-2 Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը
50.000
-
-
-
14 Հ– 123.4 մ-3 Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը, եթե այդ անսարքության առկայությունը տեխնիկական զննության կտրոն տալը մերժելու` օրենսդրությամբ նախատեսված հիմք է
-
-
-
500.000
15 Հ– 123.5 մ-1 Անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը
10.000
-
-
-
16 Հ– 123.5 մ-2 Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը
5.000
-
-
-
17 Հ– 123.5 մ-3 Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը վարելը
20.000
-
-
-
18 Հ-123,5
մ-4
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանսպորտային միջոցները վարելը
100.000
-
-
-
19 Հ-123.5 մ-5 Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշներն (համարանիշը) այլ անձի հանձնելը
100.000
-
-
-
20 Հ-123.5 մ-6 Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցները վարելը
5.000
-
-
-
21 Հ-123.5 մ-7 Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ուղեւորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը
-
-
-
100.000
22 Հ-124 մ-1 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը
3.000
-
-
-
23 Հ-124 մ-2 Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների պահանջներր չկատարելը
10.000
-
-
-
24 Հ-124 մ-3 Երթեւեկության առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը
5.000
-
-
-
25 Հ-124 մ-4 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը
5.000
-
-
-
26 Հ-124 մ-5 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը
3.000
-
-
-
27 Հ-124 մ-6 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը
20.000
-
-
-
28 Հ-124 մ-7 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը
5.000
-
-
-
29 Հ-124 մ-8 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության գոտիների և (կամ) շարժման ուղղության փոփոխման, ինչպես նաև հետընթաց վարման կամ հետադարձ կատարելու կանոնները խախտելը
3.000
-
-
-
30 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը
-
-
-
30.1 Հ-124 մ-9 Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ
10.000
-
-
-
30.2 Հ-124 մ-10 Այլ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ
5.000
-
-
-
31 Հ-124
մ-10
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոններր խախտելը
3.000
-
-
-
32 Հ-124
մ-11
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոններր խախտելը
3.000
-
-
-
33 Հ-124
մ-12
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը
3.000
-
-
-
34 Հ-124
մ-13
ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հէռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը
10.000
-
-
-
35 Հ-124
մ-14
Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով հետընթաց վարելը
5.000
-
-
-
36 Հ-124
մ-15
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալը հետընթաց երթևեկությամբ
5.000
-
-
-
37 Հ-124
մ-16
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը, ինչպես նաև կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե ղա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին
3.000
-
-
-
38 Հ-124
մ-17
Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը
3.000
-
-
-
39 Հ-124
մ-18
Տրանսպորտային միջոցի վարորդների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը
5.000
-
-
-
40 Հ-124 մ-19 Սույն հողվածի 1-18-րդ մասերով նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն
30.000
-
-
-
41 Հ-124 մ-20 ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը
30.000
-
-
-
42 Հ-124
մ-21
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վագանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ
30.000
-
-
-
43 Հ-124 մ-22 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բաժանարար գոտի ունեցող ճանապարհներին հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը
50.000
-
-
-
44 Հ-124 մ-23 Տրանսպորտային միջոցով ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը
50.000
-
-
-
45 Հ-124 մ-24 ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի փախուստը
20.000
-
-
-
46 Հ-124 մ-25

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը

3.000
-
-
-
47 Հ-124 մ-26 Տրանսպորտային միջոցների վարորղների կողմից ուսումնական վարման կանոնների խախտումը, ինչպես նաև բնակելի գոտիներում աշխատող շարժիչով կայանումը
3.000
-
-
-
48 Հ-124 մ-27 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հողվածի 28-րդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը. Եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորղի կամ ուղևորի առողջական վիճակի հետ
3.000
-
-
-
49 Հ-124
մ-28
Ուղևորների կանոնավոր Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային մի­ջոցների վարորղների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաև կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ
10.000
-
-
-
50 Հ-124
մ-29
Թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորղների կողմից կայանման կանոնները խախտելը
10.000
-
-
-
51 Հ-124
մ-30
Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը
20.000
-
-
-
52 Հ-124 մ-31 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հողվածի 28-րդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը
20.000
-
-
-
53 Հ-124 մ-32 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցման վրա կանգառ կատարելը, եթե դա կապված չէ հարկադրված կանգառ կատարելու հետ
30.000
-
-
-
54 Հ-124 մ-33 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև մայթերով երթևեկելը
10.000
-
-
-
55 Հ-124
մ-34
Տրանսպորտային միջոցների վարորղների կողմից երթևեկելի մասի եզրին ոչ գուգահեռ կայանումը, բացառությամբ գծանշումով թույլատրված դեպքերի
10.000
-
-
-
56 Հ-124 մ-35 Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եգրային գոտիով երթևեկելը
5.000
-
-
-
57 Հ-124
մ-36
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելր
5.000
-
-
-
58 Հ-124
մ-37
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը
200.000
Զրկում 6 ամիս
Աոանց վ/ի վկայականի 300.000
(մ-38)
-
-
59 Հ-֊124 մ-39 Լողամիջոցներով երթևեկելու կանոնները խախտելը
15 000
-
-
-
60 Հ-124.1 Քաղաքներում և մյուս բնակավայրերում մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբական տեղաշարժի, որն ստեղծում է ճանապարհային երթևեկության արգելքներ կամ երթևեկության անվտանգության սպառնալիք
3.000
-
-
-
61 Հ-124.2 Տրանսպորտային միջոցներում գովագդի տեղադրման հիմնական պահանջները խախտելը
50.000
-
-
-
62 Հ-124.3 մ-1 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը
10.000
30 000
(մ-2)
Զրկում 6
ամիս
(մ-3)
-
63 Բնակավայրերից դուրս երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը`
-
-
-
63.1 Հ-124.4
մ-1
11-20 կմ/ժ
10.000
50.000
(մ-4))
Զրկում 6
ամիս
(մ-4)
-
63.2 21-30 կմ/ժ
15.000
-
63.3 31-40 կմ/ժ
20.000
-
63.4 41 կմ/ժ եւ ավելի
30.000
-
64 Բնակավայրերում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը
64.1 Հ-124.4 մ-2 11-20 կմ/ժ
12.000
50.000
(մ-4)
Զրկում 6
ամիս
(մ-4)
-
64.2 21-30 կմ/ժ
17.000
-
64.3 31-40 կմ/ժ
22.000
-
64.4 41 կմ/ժ եւ ավելի
32.000
-
65 Երթևեկության սահմանված արագությունը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից գերազանցելը`
65.1 Հ-124.4 մ-3 11-20 կմ/ժ
15.000
80.000
(մ-5)
Զրկում 6
ամիս
(մ-4)
-
65.2 21-30 կմ/ժ
20.000
-
65.3 31-40 կմ/ժ
30.000
-
65.4 41 կմ/ժ եւ ավելի
40.000
-
66 Հ– 124.5
մ-1
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցելով
30.000
70.000 (մ-2)
Զրկում 1 տարի (մ-3)
-
67 Հ– 124.5
մ-4
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է երթևեկության սահմանված արագության գերազանցմամբ
50.000
70.000
(մ-5)
Զրկում 1 տարի (մ-6)
-
68 Հ-124.5 մ-7 Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվեի կամ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը
200 000
Զրկում 3 տարի |0–8)
-
-
69 Հ-124.6
մ-1
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար
20.000
-
-
-
70 Հ-125 Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը
30.000
-
-
-
71 Հ-126 մ-1 Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում սույն հողվածի երկուսից հինգերորդ մասերի հատկանիշները
50.000
Զրկում 1 տարի
-
-
72 Հ-126
մ-2
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա մեկ լիտր արտաշնչած օղի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում Է 0.5 միլիգրամը, կամ եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը, կամ նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված Է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ
75.000
Զրկում 1 տարի. (մ-5)
-
-
73 Հ-126
մ-3
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարելը
Զրկում 1 տարի
Զրկում 2 տարի (մ-6)
-
-
74 Հ-126 մ-4 Սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը
100.000
-
-
-
75 Հ-126 մ-7 Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը
150.000
-
-
-
76 Հ-126 մ-8 Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը
350.000
-
-
-
77 Հ-128 մ-1 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը
20.000
-
-
-
78 Հ-128 մ-2 Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը
5.000
-
-
-
79 Հ-128 մ-3 Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը
10.000
-
-
-
80 Հ-129 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը
300.000
-
-
-
81 Հ-131 մ-1 Հետիոտնի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկել մասի գծանշման պահանջները խախտելը
3.000
82 Հ-131
մ-2
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ադևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը
3.000
83 Հ-131
մ-3
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն
5.000
84 Հ-131
մ-4
ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը
20.000
85 Հ-132
մ-1

Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում` արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակմանկցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշներով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը

-
-
-
10.000
86 Հ-132
մ-2
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտայիս միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը
100.000
87 Հ-133 Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը
-
-
-
20.000
88 Հ-140
մ-1
ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում՝ ճանապարհածածկը ադբոտելու, երթևեկելի մասում առևտրային գործունեություն իրականացնելու, շինարարական տեխնիկան և նյութերը երթևեկելի մասում թողնելու միջոցով)
30.000
-
-
-
89 Հ-140
մ-2
Առանց համապատասխան թույլտվության և իրավասու մարմինների հետ համաձայնեցման ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը
50.000
90 Հ-140
մ-3
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթեւեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն
75.000

Հ-123
6. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
7. Սույն Օրենսգրքի 123. 123.1.123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1,124.2, 124.3. 124.4 և 124.5, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմոբիլների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները, իսկ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասում` լողամիջոցները։

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում, կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը։

Հ-123.1
4. Տրանսպորտային միջոցի վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների տեղադրումը համարվում Է առանց համապատասխան թույլտվության, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում։

Հ-123.2
2. Տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառքը համարվում Է առանց համապատասխան թույլտվության իրականացվող, եթե այն իրականացնող անձը իրավասու մարմնից սահմանված կարգով չի ստացել թույլտվությունը հավաստող փաստաթուղթ։

Հ-123.5
8. Սույն օրենսգրքում անընթեռնելի հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից։

Սույն օրենսգրքում ինքնաշեն հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի վրա պատկերված են տվյալ տրանսպորտային միջոցին հատկացված հաշվառման համարանիշի նիշերը և պատրաստված է ոչ իրավասու մարմնի կողմից։

Հ-124.6
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի՝ պատահարի վայրում արտահայտած գրավոր պահանջով։
3. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի 2-րղ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում Է գրավոր համաձայնությամբ։ Գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով։

Հ-126
9 Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությանը 0 8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է։ Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարոդ է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի համ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

Հ-128
4. Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում նաեւ բժշկական տեղեկանքը եւ այլն ու չի ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

Վերջին Թարմացումը Շաբաթ, 25 Հունիս 2011 15:31
 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: